Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Տպավորություն է՝ դուք կյանքեր եք փրկում, ընդդիմությունն էլ դեմ է․ Աբովյանը՝ «Իմ քայլին» (տեսանյութ)

Խորհրդարանում անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը բուռն է ընթանում։ Ընդդիմադիր ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները դեմ են, «Իմ քայլը»՝ կողմ։ Ընդդիմադիրները՝ «Իմ քայլին», վերջինս էլ՝ ընդդիամդիրներին համոզում են, թե ինչ է տալու նախագծերի փաթեթի ընդունումը, և ինչ չի տալու։

«Տպավորություն եք ստեղծում, թե դուք կյանքեր եք փրկում, ընդդիմություն էլ դեմ է, հա՞»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Տեղից արձագանքեցին՝ այո։ ԲՀԿ-ական պատգամավորը շարունակեց ելույթը։

«Դե եթե կյանքեր եք փրկում, էնպես արեք, որ 20 հոգուց ավել մարդիկ չհավաքվեն, իշխանություն, ինչի՞ չեք կարողանում անել։ Հավաքվում են, դուրս եկեք բակերում նայեք, պապիները նստած նարդի են խաղում։ Ոստիկանների ռեսուրսը չի հերիքում ու դուք այս դեպքում փորձում եք հանրությանն ասել, որ ընդդիմությունը մանիպուլիացիա է անում։ Դուք ասում եք՝ թուլացեք ու հաճույք ստացեք, 100 տոկոս չենք թուլանալու»,- նկատեց Արման Աբովյանը։

Կյանքեր փրկելու վերաբերյալ ելույթին արձագանքեցին իմքայլականները։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց․

«Կորոնավիրուսի տարածումը աննախադեպ արագ է տեղի ունենում, հետևաբար դրա կանխարգելումը պահանջում է համաչափ արագ գործողություններ։ Նախագիծը, որն առաջարկում է Կառավարությունը՝ միտված է հենց արագ գործողություններ ձեռնարկելուն, այսինքն՝ րոպեների ընթացքում տեղեկություն ստանալ, որը հնարավորություն կտա կանխարգելելու, ու այո, կյանքեր փրկելու»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նույնպես համոզմունք հայտնեց, որ նախագծերի փաթեթի ընդունումը կյանքեր է փրկելու։ «Այս օրենքի նախագիծը, եթե ընդունվեց 7 կյանք է փրկվելու, դե «դեմ» կամ «կողմ» քվեարկեք»,- դիմելով ԱԺ ըննդիմադիր պատգամավորներին ասաց Արարատ Միրզոյանը։