Բացել լրահոսը Փակել լրահոսը
09.06.12-2563ՊՆ-զինված-ուժեր
A A
Պաշտոնական

Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը․ հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում  զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ  24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:

Համոզված ենք, որ Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես և անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը:

 

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն