Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարիկ Սարգսյան
A A
Պաշտոնական

Արարատի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 85-ի․ մարզպետ (տեսանյութ)

Արդեն հայտարարվել է, որ մեր մարզում ունենք մեծ թվով կորոնավիրուսով վարակակիրներ, նրանց թիվը երեկվա տվյալներով հասնում է մոտ 85-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սագսյանը:

«Մի շարք մեր հայրենակիցները խախտելով տեղաշարժման սահմանափակումները ոստիկանների իրականացրած միջոցառումների արդյունքում ենթարկվել են վարչական պատասխանատվության: Եղել են մեկուսացման ենթարկված անձիք, ովքեր խախտել են այդ պահանջները, հաճախել են աշխատանքի՝ վտանգելով իրենց և գործընկերների առողջությունը»,- ասաց մարզետը ՝ կոչ անելով հատկապես տարեցներին՝ մնալ տանը, քանի որ երբեմն լինում են դեպքեր, երբ պապիկները 6-7 հոգով իջնում են բակ ու զրուցում են, շփվում:

 Մարզպետը ներկայացրեց նաև վարակվածների թիվը՝ ըստ համայնքների ՝ նշելով , որ հենց այդ տարածաշրջանից են եղել Երևանում գտնվող կարի արտադրամսի աշխատակիցների մեծ մասը:

Մարզպետը պարզաբանեց, որ կարի արտադրամասը, որտեղ արձանագրվել են վարակման դեպքերը, եղել է «Սարտեքս» ընկերությունը:

Ըստ մարզպետի տվյալների՝ Մասիս քաղաքում թվով 13, Նոր Խարբերդում 9-ը, Նոր Կյուրինում՝ 12, Այնթափում՝ 6, Հայանիստում՝ 2, Դարակերտում՝ 1, Արբատում՝ 1, Արտաշատում՝ 3, Մխչյանում՝ 5, Բուրաստանում՝ 1, հնարավոր է շատանան, քանի որ կոնտակտավոր անձինք կան, ովքեր մասնակից են եղել Արտաշատում մահվան մեկ ամյակի տարելիցի միջոցառման, Ջրաշենում՝ 6, Դիտակում՝ 2, Դալարում՝ 2, Դվինում՝ 1, Վերին Դվինում՝ 6, Այգեզարդում՝ 1,Նորաշենում՝ 2, Այգեպատում՝ 2, Այգեստանում՝ 1:

Մարզպետի խոսքով Արարատի շրջանում վիճակը համեմատաբար լավ է, բայց կրկին կան արձանագրված դեպքեր: Վեդիում 3 դեպք, Դաշտաքարում՝1, Փոքր Վեդիում՝ 1, Լուսառատում՝ 1, Տափերական համայնքում՝ 1, Ոսկետափում՝ 1:

«Մենք գույքագրել ենք և ցուցակագրել ենք այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսապես ծանր վիճակում են հայտնվել թե՛ նախկինում եղած իրենց դժվարությունների հետ կապված, թե այսօր արդեն աշխատանքի և օրվաձի հետ կապված, մենք փորձելու ենք հավաքագրել այդ անձանց, ներկայացնել Կառավարությանը և ստանալ աջակցություն»,-ասաց նա։

։