Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

COVID-19-ի հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվի․ առաջարկ (տեսանյութ)

Կառավարությունն առաջարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարել, որով առաջարկվում է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացվել։

ԱԺ-ում նախագծի քննարկմանը Առողջապահության փոխանախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառյություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին։