Բացել լրահոսը Փակել լրահոսը
84518639_2761811207201325_1120097569234485248_n
A A
Պաշտոնական

Երևանն այսօր կմիանա «Մոլորակի ժամ»-ին

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները:

Իսկ  Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը  (WWF-Հայաստան) հավելում է, որ Կորոնավիրուսը (covid 19) ամբողջովին փոխեց միջոցառման ձևաչափը, բայց դուք կրկին կարող եք դառնալ միջոցառման անմիջական մասնակիցը՝ տանից դուրս չգալով։

«Երկրի ժամի» հիմքում ընկած է եղել մարդկանց միասնականության գաղափարը։ Այդ իսկ պատճառով բոլորս միասին այսօր 8։30-ին մեկ ժամով անջատենք տան լույսերը: Բացի այդ, https://www.earthhour.org/voice հղումով կարող եք բարձրաձայնել մեր երկրում առկա որևէ բնապահպանական խնդրի մասին։

«Երկրի ժամը» հնարավորություն է տալիս մտածելու, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր Երկիր մոլորակին, ինչպիսի պատասխան ենք մենք ստանում նրանից։
Առողջություն Ձեզ ու Ձեր ընտանիքներին