Բացել լրահոսը Փակել լրահոսը
փայտ
A A
Պաշտոնական

Դիլիջանում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող երեք ավտոտրանսպորտային միջոց

Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում ս.թ. մարտի 25-ին հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող երեք ավտոտրանսպորտային միջոց՝ «Ֆորդ» մակնիշի 34PD981 պետհամարանիշներով ավտոմեքենան բարձված է եղել մոտ 2 խմ վառելափայտով, «Վազ 2107» մակնիշի 34PQ981 պետհամարանիշներով ավտոմեքենան՝ 50 պարկ փայտածուխով, իսկ Իջևան քաղաքի բնակիչ Պ.Ս.-ն «Գազ-3302» մակնիշի 99DD050 պետհամարանիշներով ավտոմեքենայով փորձել է տեղափոխել մոտ 2 խմ տախտակ և 570 կգ փայտածուխ: Բոլոր երեք տրանսպորտային միջոցները տեղափոխվել են Ոստիկանության Դիլիջանի հատուկ պահպանվող տարածք: Կատարվում է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են: