Բացել լրահոսը Փակել լրահոսը
safe_image
A A
Պաշտոնական

Ինչպես մտնել Ուկրաինա և դուրս գալ այնտեղից․ Կառավարությունը նոր կանոններ է հրապարակել

Ուկրաինայի կառավարությունը երկիր ելքի/մուտքի նոր կանոններ է հրապարակել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը։

Ըստ այդ կանոնների, մարտի 28-ի ժամը 00։00-ից, առայժմ մինչև ապրիլի 24-ն, դադարեցվում են նաև չարտերային թռիչքները (ինչպես նշել էինք մարտի 14-ին, կանոնավոր թռիչքները դադարեցվել են մարտի 17-ի ժամը 00։01-ից)։

Միևնույն ժամանակ առայժմ բաց է ցամաքային երթևեկությունը (միայն անձնական ա/մեքենայով և ոտքով) երկրի որոշ անցակետերով, որոնց ցանկի հղումը կարող եք գտնել կից նյութում։ Դրանք կգործեն ուկրաինացիների՝ երկիր վերադառնալու համար։ Ներառված են մուտք գործելու իրավունք ունեցողների մեջ երկրում բնակություն ունեցող օտարերկրացիները կամ Ուկրաինայի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներն, առայժմ պարզ չէ։

Ինչ վերաբերում է օտարերկրացիների ելքին այն պետությունների տարածք, որոնք դեռ ամբողջությամբ չեն փակել մուտքն (այս րոպեի դրությամբ դա միայն Բելառուսն է), ապա ուկրաինական կողմն առայժմ չի հստակեցրել մեխանիզմը։

Տեղեկատվությունն ստանալուն պես Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հանդես կգա լրացուցիչ պարզաբանումով։