Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաթիռ
A A
Պաշտոնական

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունն առաջարկում է օգտվել Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը հայտնում է․

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ 27.03.2020թ. արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները։

Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ - Մինսկ - Երևան չվերթից։ Տոմսերի համար կարելի է դիմել Սաբերատուր ընկերությանը՝ հետևյալ կապի միջոցներով.

Էլ. փոստ [email protected]

Հեռախոս +33 6 95 10 39 27