Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ հերթում հեռավորություն պահելու համար (տեսանյութ)

Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ, որպեսզի այցելուները հերթում պահպանեն հեռավորություն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Երևանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել սոցիալական հեռավորությունը։ Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: