Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess stop
A A
Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշարը հետաձգվեց

Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր պետք է մեկնարկեր երկրորդ շրջանը: Սակայն, 8-րդ տուրը չկայացավ, քանի որ մրցաշարի կազմակերպիչներն ընդհանրեպես դադարեցրին հանդիպումները:

Այդպիսով, յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Յան Նեպոմնյաշչին: Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Վան Հաոն ու Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել են 3,5-ական միավոր, իսկ Դին Լիժենն ու Կիրիլ Ալեքսեենկոն՝ 2,5-ական:

Շախմատի միջազգային ֆեդերացիան առայժմ ոչ մի հայտարարություն չի արել կապված մրցաշարի դադարեցման հետ: Հավելենք, որ մի քանի օր առաջ ՖԻԴԵ-ն մեկ տարով հետաձգել է շախմատի Օլիմպիադան, որը պետք է տեղի ունենար օգոստոսին, Մոսկվայում: