Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հիվանդանոցները թեթեւացնելու համար, հնարավոր է, մեկուսացված բուժառուներին հյուրանոցներում տեղավորեն (տեսանյութ)

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված՝ մեկուսացված բուժառուներին հյուրանոցներում տեղավորելու անհրաժեշտության մասին՝ հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ 
 
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Հանրապետությունում արտակարգ դրության պահպանման մակարդակը։
 
Նշեց՝ 2019-ի մարտ-ապրիլ ամիսների Երևանում ուղևորահոսքերի օրական միջին թիվը եղել է 550 հազար ուղևոր, որ տեղափոխվել է տարբեր տրասնպորտային միջոցներով։ 
 
«Երեկվա դրությամբ՝ 18 հազար ուղևոր։ Որը նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտավորապես 30 անգամ կրճատվել է․ սա Երևանի քաղաքի տվյալներն են։ Մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում»,- ընդգծեց փոխվարչապետը։
 
Ըստ նրա՝ քաղաքացիները գիտակցաբար են մոտենում իրավիճակին, սակայն լինում են նաև խախտումներ․ ոստիկանությունը երեկ վարչական իրավախախտման 158 արձանագրություն է կազմել։ Պարետը ևս մեկ անգամ դիմեց քաղաքացինեին՝ կոչ անելով հետևել արտակարգ դրության պահանջների պահպանմանը, նշեց, որ սահմանափակումներն արվում են վարակի հնարավոր տարածումը կանխարգելեու, ժամանակն օգտագործվում է կանխարգելիչ մեխանիզմները բարելավելու համար։
 
«Պետք է խնդրեմ հյուրանոցների, հյուրատների տերերին, տնօրեններին կապվել մեր Տուրիզմի կոմիտեի հետ, նրանց, ովքեր պատրաստ են նմանատիպ հյուրանոցներ տրամադրել Ձեր (Նիկոլ Փաշինյան - հեղ․) մատնանշած խնդիրները լուծելու համար։ Եվ կարծում եմ՝ մենք ընդհանուր մի բանաձև կհասկանանք, որի միջոցով մենք նաև որոշ չափով փոխհատուցում կտանք այդ հյուրանոցներին։ Եվ ընդհանուր առմամբ հյուրանոցները նույնպես ճգնաժամային վիճակում են, տուրիստական ուղևորահոսքն ամբողջ աշխարհում, գրեթե արդեն կարելի է ասել՝ ձգտում է զրոյի։ Եվ  սա որոշ չափով նաև այդ ցիկլն ինչ-որ չափով վերականգնելու և պահպանելու մեխանիզմ կլինի։ Եվ հետևապես խնդրում եմ բոլոր հյուրանոցների, հյուրատների տնօրեններին, տերերին կապվել տուրիզմի կոմիտեի հետ»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը։