Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս Հռոմի «Ռոմայում», ցանկանում է մնալ իտալական ակումբում: Այդ մասին հայտնում է անգլիական Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի Հենրիխ Մխիթարյանը, ում իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», պատրաստ է իր աշխատավաձի կրճատմանը, միայն թե տեղափոխվի հռոմեական ակումբ: Նշենք, որ հայ ֆուտբոլիստը տարեկան ստանում է 7 մլն եվրո: Դրա մի մասը վճարում է «Ռոման», մնացածը՝ «Արսենալը»:

Անգլիական ակումբը մինչ այդ հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել իտալացիների հետ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Ըստ նախնական տվյալների, «Արսենալը» իր ֆուտբոլիստի համար պահանջում է 25 մլն եվրո փոխհատուցում:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: