Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի ռիսկը աշխարհում մնում է բարձր. 2202 մահ՝ 24 ժամում. ԱՀԿ

 24 ժամում աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 40712 նոր դեպք: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի՝ քիչ առաջ հրապարակված  հերթական հաղորդագրության՝ աշխարհում վարակը հաստատված է 414179 մարդու մոտ:

Կորոնավիրուսի հետեւանքով արդեն իսկ մահացել է 18440 մարդ: Միայն վերջին 24 ժամում մահացել է 2202 մարդ: Դրան նախորդած 24 ժամում մահվան դեպքերը 1722 էին:

Մեկ օրվա ընթացքում ամենաշատ մահերը գրանցվել են Իտալիայում՝ 743, Իսպանիայում՝ 514 , Ֆրանսիայում՝ 240, ԱՄՆ-ում՝ 202, Իրանում՝ 122: Մեկ օրվա մեջ ամենաշատ դեպքերը հաստատվել են ԱՄՆ-ում՝ 9750՝ երկրում դեպքերի թիվը դարձնելով 51914:

Կազմակերպությունը շարունակում է կորոնավիրուսի ռիսկն ամբողջ աշխարհում գնահատել շատ բարձր:

ԱՀԿ-ն Հայաստանի վերաբերյալ նշում է՝ 265 հաստատված դեպք, որից նորերը՝30:

Նշենք, որ ԱՀԿ ամենօրյա հաղորդագրությունը ներկայացնում է տվյալներ մարտի 25 -ի դրությամբ եւ չի ընդգրկում օրվա ընթացքում արձանագրված դեպքերը:

Իսկ ՀՀ ԱՆ պաշտոնական տվյալներն այսպիսին են՝ թարմացված 25.03.2020թ․ ժամը 19։00-ին.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 265

Բուժվածներ - 18

Փաստացի բուժվողներ - 247

Բացասական թեստեր - 1315

Մահվան ելքեր - 0: