Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Չնչին կասկածի դեպքում հիվանդը Վանաձոր է տեղափոխվում (տեսանյութ)

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ալավերդու բժշկական կենտրոնում բուժսպասարկումը հնարավորինս արագ է կազմակերպվում՝ հերթերից խուսափելու նպատակով։ Իսկ դրսում շրջանառվող լուրերը, թե Ալավերդիում նույնպես վարակի դեպքեր կան, հիվանդանոցը  պաշտոնապես հերքում է։ Կան մեկուսացված անձինք։

Բացի այդ, Ալավերդու հիվանդանոցում հնարավոր չէ պարզել՝ տվյալ անձը վարակվա՞ծ է կորոնավիրուսով, թե ոչ։ Ախտանշանների դեպքում հիվանդին հատուկ մեքենայով Վանաձոր են տեղափոխում։ Իսկ տեղում ընդհանուր հետազոտությունն ու ռենտգեն ախտորոշումը կատարվում է անվճար։