Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բժիշկների հետ միասին ուսուցիչներն այն մեծ խումբն են, որ  աջակցում են բնականոն աշխատանքին. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ հեռավար կրթության առկա խնդիրներին և նախարարության կողմից մշակվող ծրագրերին:

Իր խոսքի սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին հեռավար կրթության իրականացման համար նշելով, որ այս ներգրավվածությունը և ոգևորությունը անսապաելի էր իր համար և սկզբանական շրջանում մտավախություն ուներ:

«Ասեմ, որ մեր բժիշկների հետ միասին արտակարգ դրության օրերին ուսուցիչները այն մեծ խումբն են, որոնք միանշանակ աջակցում են Հայաստանի բնսկանոն գործընթացների իրսկանացմանը՝ ապահովվելով մեր աշակերտների կրթության իրավունքը: Այս տեսակապը նրա համար է որ կոչ անեմ նույն ոգևորությամբ շարունակենք և սա հնարավորություն է մեր կրթական համակարգը բարձրացնելու համար»:

Նախարարը նշեց, որ ստեղծված իրավիճակը պետք է, որպես հնարավորություն դիտարկել և զարգացնել կրթության հեռավար համակարգը:

«Մենք կարող ենք մեծ բաների մասին  խոսել բայց եթե ձեզ՝ որպես գործընկեր չունենանք, այդ գործիքները կիրառել հնարավոր չի լինի: Մենք չորեքշաբթի օրվանից բացեցինք հեռավար կրթության կայքը և այդ կայքում դրեցինք այն հարթակները, որոնք պետք է օգտագործվեն: Մենք առաջիկայում նոր հարթակներ կզարգացնենք»:

Նախարաը նշեց, որ կան մարզեր, որտեղ աշակերտները ունեն համակարգչի և ինտերնետային կապի խնդիր, սակայն այժմ գույքագրվում են այդ ամենը և հնարավոր է , որ դպրոցների առկա համակարգիչները հնարավորության դեպքում տրամադրվեն այն  ուսուցիչներին, որոք համակարգչի խնդիր ունեն:

«Շատերը հարցնում են, թե արտակարգ դրությունից հետո արդյո՞ք լրացուցիչ դասերի կարիք ունենալուենք թե ոչ: Դա  կապված է յուրաքանչյուրիցս՝ կլինե՞ն ավել դասեր և որքա՞ն ժամանակ կտևեն: Թե ուսուցիչների և թե տնօրենների հետ կգնահատենք կատարված աշխատանքները, եթե անհրաժեշտություն լինի մի քանի լրացուցիչ դաս կավելացվեն»:

Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ստեծվել է էլեկտրոնային մատյան, որը ուսուցիչները պետք է լրացնեն, որպեսզի տեսանելի լինի նախարարության կողմից գնահատականները և թեմաները: