Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess lagrav
A A
Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշար. Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթեց և հավասարվեց առաջատարին

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրից հետո հաստատվել է երկիշխանություն:

Կենտրոնական պարտիայում միանձնյա առաջատար Յան Նեպոմնյաշչին հանդիպեց հենց իրեն հետապնդող Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Սպիտակներով հանդես եկող ֆրանսիացի շախմատիստը վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 4,5 միավոր և հավասարվեց հենց առաջատարին:

Իսկ ահա նրանց հետապնդող Ֆաբիանո Կարուանան ու Վան Հաոն ոչ-ոքի խաղացին իրար հետ: Նրանք, ինչպես նաև Անիշ Գիրին ու Ալեքսանդր Գրիշչուկը, վաստակել են 3,5-ական միավոր և բաժանում են 3-6-րդ տեղերը: Աղյուսակը եզրափակում են Դին Լիժենն ու Կիրիլ Ալեքսեենկոն, որոնք իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր:

Վաղը տեղի կունենան 8-րդ տուրի պարտիաները: Մաքսիմ Վաշյե-Լագրավը սևերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Յան Նեպոմնյաշչին սպիտակներով կհանդիպի Անիշ Գիրիին: