Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Պաշտոնական Հասարակություն

Աջակցության բոլոր փաթեթների քննարկումից հետո կտրվեն սպառիչ պատասխաններ ևս․ Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար (տեսանյութ)

«Ա1+»-ը Միասնական տեղեկատվական հարթակի միջոցով հարց էր ուղղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Վարոս Սիմոնյանին, որը հանդես էր գալիս մամուլի ասուլիսով․
 
«Քանի որ այսօրվանից դադարեցվել է միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը և սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը, ապա ինչպե՞ս են անապահով, վատ պայամաններում ապրողները աշխատանքի գնալու, ապրուստի միջոցներ գտնելու։ Պետությունն աջակցություն նախատեսո՞ւմ է տրանսպորտի, արտակարգ դրության պահանջների պատճառով աշխատելու հնարավորությունից զրկված քաղաքացիների, ընտանիքների համար»։
 
Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանն ասուլիսի ժամանակ ի պատասխան ասաց, որ այս հարցը Սիմոնյանի համակարգման տիրույթում չէ։
 
Ըստ մամուլի խոսնակի՝ արդեն բազմիցս արվել են հայտարարություններ և տրվել պարզաբանումներ աջակցության փաթեթների վերաբերյալ։ 
 
«Դրանք բոլորը քննարկվելու են կառավարության վաղվա նիստում․ կորոնովիրուսի տարածման համար նախատեսված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում մեր քաղաքացիների կողմից կրած վնասների վերաբերյալ։ Կարծում ենք, որ այդ աջակցության բոլոր փաթեթների քննարկումից հետո կտրվեն սպառիչ պատասխաններ ևս»,- նշեց Օհանյանը։