Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քանի՞ մարդու ենք պատրաստ սպասարկել․ հարց Առողջապահության նախարարին (տեսանյութ)

 Ինչքա՞ն թթվածնային սարքեր, հիվանդասենյակներ ու առհասարակ քանի՞ մարդու կարող են բուժհաստատությունները սպասարկել։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, այս մասին հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարկ համարեց նշել, որ օրինակ՝ առանց սիպտոմներով պացիենտները հնարավոր է հիվանդանոցում բուժում չստանան, որովհետև դրա կարիքը չկա։ Փոխարենը նրանք մեկուսացվում են հատուկ վայրերում ու հսկողության տակ մնում։ Ինչ վերաբերում է միջին ու ծանր դեպքերին, ապա նրանց համար հիվանդանոցային բուժօգնություն է հարկավոր, որի իրականացման համար օգտագործվում են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Ոստիկանության հոսպիտալը, Օրթոպեդիայի կենտրոնը և Սուրբ Աստվածածին ԲԿ ծննդատան մասնաճյուղը, որոնց մահճակալների գումարը ընդհանուր կազմում է մոտ 650-ը։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ անհրաժեշտության պարագայում նաև մարզային ԲԿ-ներում հնարավոր կլինի տեղեր առանձնացնել։ Նախարարից հետաքրքվեցին նաև, թե ՔԿՀ-ներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում վարակի դեպքում ի՞նչ միջոցառումներ կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։