Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինտերնետ հասանելիության խնդիր կա․ նախարարը՝ հեռավար կրթությունը ապահովելու մասին (տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցեր ուղղեց կապված հեռավար ուսուցման հետ, պատգամավորը բարձրացրեց մի քանի խնդիրներ, որոնք անմիջական առնչվում են այս գործընթացին՝ ինտերնետ հասանելիությունից մինչև տեխնիկական սարքավորումների բացակայություն՝ որոշ աշակերտների պարագայում:

Նախարարն ասաց, որ ամփոփելով մեկ շաբաթվա հեռավար դասապրոցեսը, ինչպես նաև մարզերից ստացված տեղեկությունները՝ եզրահանգել են, որ  աշակերտների մոտ  80 տոկոսը և ավելին ներգրավածություն ունեն այս պրոցեսում, ինչը, ըստ նրա, հավասար է հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին.

«Կան խնդիրներ, մասնավորապես՝ աշակերտների մի որոշ տոկոսի մոտ բացակայում են սարքերը կամ ինտերնետ հասանելիության խնդիր կա, մենք դոնորների հետ վաղը հանդիպում ունենք սարքերի հետ կապված, բացի այդ, շատ անհատներ և կազմակերպություններ դիմել են մեզ , որ կարող են համակարգիչներ և համապատասխան սարքեր տրամադրել, մասնավորապես՝ Ազգային ժողովը: Մենք այս կերպ ենք պատրաստվում առաջիկա շաբաթներին լուծել հարցը»:

Ինչ վերաբերում է ինտերնետ հասանելիությանը, տեղեկությունները հավաքագրվում են և օպերատրոների հետ պատրասվում են լուծել խնդիրները, օպերատորներին նաև տրամադրվել են ամենաշատ այցելվող կրթական կայքերի լինքերը և  նրանք տվյալ կայքերի համար թրաֆիկը չեն հաշվում.

«Սոցիալապես անապահովները, ովքեր խնդիրներ կունենային ինտերնետի լրացուցիչ վճարումների հետ կապված, այդ խնդիրը չեն ունենա»:

Ծնողները պետք է համագործակցեն ուսուցիչների հետ, կրթական կայքերը բավականին հասանելի են:

Սիմոնյանը նաև հետաքրքվեց, թե հեռահար ուսուցումը բավարա՞ր է, թե քննարկվում է տարբերակ ամառային արձակուրդների հաշվին դասապրոցեսը լրացնելու, Հարությունյանը հայտարարեց, որ երկու շաբաթների արդյունքում կամփոփեն և կհասկանան՝ արդյոք լրացուցիչ դասընթացների կարիք լինելու է թե ոչ.

«Մեր տպավորությամբ, եթե նույնիսկ լրացուցիչ դասընթացների կարիք լինելու է, ապա շատ քիչ»: