Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲԴԽ-խորհրդանիշ
A A
Պաշտոնական

Դատարանների գրասենյակները կաշխատեն էլեկտրոնային եղանակով

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը՝ դատական մարմինների գրասենյակների գործունեության վերաբերյալ։

«Նկատի ունենալով երկրում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարետի 24.03.2020 N 15 որոշումը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումը և ելնելով քաղաքացիների շփումների սահմանափակման անհրաժեշտությունից, մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և ՀՀ դատարանների գրասենյակները կաշխատեն էլեկտրոնային եղանակով:

Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ ըստ համապատասխանության

?Բարձրագույն դատական խորհուրդ / աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտ/ [email protected]

?ՀՀ վճռաբեկ դատարան [email protected]

?ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան [email protected]

?ՀՀ վերաքննիչ քրեական դատարան [email protected]

?ՀՀ վերաքննիչ վարչական դատարան [email protected]

?ՀՀ վարչական դատարան [email protected]

?ՀՀ սնանկության դատարան [email protected]

?Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Կենտրոն նստավայր/ [email protected]

?Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան [email protected]

?Արարատիև Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան [email protected]

?Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան [email protected]

?Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան [email protected]

?Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան [email protected]

?Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան [email protected]

?Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան [email protected]

?Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան [email protected]

?Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան [email protected]

?Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն [email protected]