Բացել լրահոսը Փակել լրահոսը
metro_yerevan
A A
Պաշտոնական

Մետրոն աշխատում է իր գրաֆիկի համաձայն

Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են․

 «Հարգելի ուղևորներ

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ մարտի 24-ից առնվազն մեկ շաբաթով գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է . թույլատրվում է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը :

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։ Այդուհանդերձ մետրոպոլիտենի տնօրինությունը հորդորում է ուղևորներին մնալ տանը և հետևել պարետատան հրահանգներին։

Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Եղեք առողջ և անվտանգ»։