Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Համազասպ Դանիելյանն ու Տարոն Սիմոնյանը միմյանց նկատողություն արեցին Ազգային ժողովում (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանի և «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանի միջև փոքրիկ միջադեպ արձանագրվեց։

Պատգամավորները միմյանց նկատողություն արեցին։ Նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց Տարոն Սիմոնյանը, որը կարճ ձևակերպեց՝ ասելով, թե այն դրական է։ Տարոն Սիմոնյանն այնուհետև սկսեց ներկայացնել իր անձնական տեսակետը, որը բացասական էր։

Սա դուր չեկավ Համազասպ Դանիելյանին։ Նա հորդորեց ԱԺ-Կանոնակարգ օրենքը չխախտել։

«Մեկ բառով հանձնաժողովի տեսակետը ներկայացրեցիք, հետո 3 րոպե պատմեցիք Ձեր դիրքորոշման մասին»,- նկատեց պարոն Դանիելյանը։

Տարոն Սիմոնյանն անպատասխան չթողեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին։

«Եթե Դուք խորհուրդ եք տալիս, որ ես կարդամ ԱԺ-Կանոնակարգ օրենքը, ես էլ Ձեզ խորհուրդ եմ տալիս կարդալ նաև այլ իրավական ակտեր, որտեղ գրված է՝ ձևական սահմանափակումներով բովանդակային խախտումներ չպետք է իրականացվի։ Եթե Ձեզ թվում է, որ պետք է 1 րոպե ելույթ ունենամ, ու ներկայացնեմ հանձնաժովի տեսակետը, հետո գնամ, գրանցվեմ, գամ 2 րոպե ելույթ ունենամ, նույնը կարելի է կարճ ժամանակահատվածում անել»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։