Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ո՞նց են ստուգելու դատավորի թեկնածուի կապը հանցավոր ենթամշակույթի հետ․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշ մտահոգություններ ունի Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Խորհրդարանում փաթեթի քննարկմանը, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը որոշ դիտարկումներ արեց։

Ըստ նրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն կտրվի դատավորի թեկնածուի կապը ստուգել հանցավոր ենթամշակույթի հետ։

«Տպավորություն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամենակարողն է, ինչ ասես կարող են անել։ Այդ հանձնաժողովին այս ընդունվող փաթեթով գործիքներ չենք տվել, որ հետո պահանջենք, ո՞նց են ստուգելու։ Ասենք՝ ես եմ ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ եմ, ո՞նց ստուգեմ դատավորի թեկնածուի կապը հանցավոր ենթամշակույթի հետ։ Պետք է ինչ-որ մեկը դատված լինի այդ հանցավոր ենթամշակույթի հոդվածով, այդ դատավորի թեկնածուն իր հետ կապ ունենացած լինի, ո՞նց է դրա մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձանժողովը իմանալու»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարին չի գոհացնում նաև դատավորների բարեվարքությանը վերաբերող դրույթը։ Ըստ նրա՝ խոսքը 2017թ․-ից հետո նշանակված դատավորների ու ապագայում նշանակվելիք դատավորների մասին է։

«Բա այդքան քննարկվում էր դատական համակարգի վեթթինգի, բարեվարքության մասին, բա մինչև 2017թ․ նշանակված դատավորների հետ ո՞նց ենք վարվելու»,- նկատեց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։