Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արարատյան դաշտում իրականացվող հորատումները հնարավոր կլինի վերահսկել․ նախարար (տեսանյութ)

Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարել։ Ազգային ժողովում նախագծի քննարկմանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանության, ռացիոնալ օգտագործման, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների ձեռք բերման և տեղադրման վերաբերյալ կարգավորումներ սահմանելն է:

Առաջարկվում է, որպեսզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումները ձեռք բերվեն և տեղադրվեն ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին:

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը։

«Նախագծի կարևորությունը կապված է այն բանի հետ, որ այն թույլ է տալու այսուհետ վերահսկել հիմնականում Արարատյան դաշտում իրականացվող հորատումները։ Համադրության արդյունքում հնարավոր կլինի հասկանալ հորատումները օրենքին համապատասխան են իրականացվո՞ւմ, թե՞ ոչ»,-նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։