Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասնա ծռեր լոգո
A A
Քաղաքականություն

Սասնա ծռերը նույնպիսի ռեժիմ է պահանջում Արցախում․ հայտարարություն

Սասնա ծռերը հայտարարություն է տարածել․

 

Ողջունում ենք արտակարգ դրության ռեժիմի խստացումը և պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել Արցախում

Ողջունում ենք նոր կորոնավիրուսի համաճարակի տարածումը կասեցնելու նպատակով արտակարգ ռեժիմի խստացման քայլերը, առաջին հերթին՝ քաղաքացիների ինքնամեկուսացումը և տեղաշարժի սահմանափակումը։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք լինել խիստ, բայց առավելագույնս իրավաչափ ու մարդկային։ Քաղաքացիներին հորդորում ենք մնալ տանը, պահպանել ինքնամեկուսացման և տեղաշարժի սահմանափակման պահանջները, ինչպես նաև հնարավոր ամեն ինչով օգնել միմյանց (պահպանելով սոցիալական հեռավորություն և հիգիենայի կանոններ) և աջակցել Պարետատանն ու իրավապահ մարմիններին։

ՀՀ իշխանությունից պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել նաև Արցախում։

 

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն