Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ավտոմեքենա օտարածները պետք է վճարեն հարկը էլեկտրոնային եղանակով․ ՊԵԿ

Հայտարարություն

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերության համաձայն, 2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձանց հարկային մարմնի կողմից շնորհվել է հարկ վճարողի հաշվառման համարներ (ՀՎՀՀ): Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում ➡️ https://www.petekamutner.am/Content.aspx…

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` կոմիտեն հարկ վճարողներին առաջարկում է աշխատանքները կազմակերպել էլեկտրոնային եղանակով:

☎️Կատարված գործարքների մասով ՊԵԿ-ում առկա տեղեկատվությունը, հաշվետվության լրացման ձևաչափը և վճարման ենթակա գումարի չափը ճշտելու համար կարող եք զանգահարել (028)541-969, (028)459-790, (023)539-401, (028)139-706, (023)249-474, (026)451-551 հեռախոսահամարներով:

?Այնուհետև մինչև պարտավորության վճարման վերջնաժամկետը (2019թ.-ի համար` մինչև 20.04.2020թ.-ը) անհրաժեշտ է փոխանցում կատարել միասնական հաշվին՝ 900008000490, փոխանցման փաստաթղթում պարտադիր նշելով ՀՎՀՀ-ն:

Այն ֆիզիկական անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն (էլեկտրոնային ստորագրության ակտիվացման քայլերի հաջորդականությունը նկարագրված է www.ekeng.am կայքում), ապա կարող են

1️⃣մուտք գործել ➡️ https://file-online.taxservice.am («Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»)

2️⃣գրանցվել օգտվողների կառավարման նոր համակարգում` սեղմելով «Ներկայացնել հայտ» կոճակը

3️⃣մուտքագրել էլեկտրոնային հասցեն, այնուհետև` հաստատել

4️⃣նշված էլեկտրոնային փոստային հասցեին հաղորդագրություն ստանալով և ՀՀ հարկային օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքելուց հետո` գրանցել առցանց լիազոր

5️⃣առցանց լիազոր գրանցելուց հետո անհրաժեշտ է գրանցել նաև առցանց օգտվող: Վերջինս համապատասխան լիազորություններ ստանալով՝ կարող է ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիրը (հաշվետվական ձև N 163, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի համար` N 164):

Այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, կարող են հարկային մարմնի սահմանված ձևի լիազորագրով լիազորել նույնականացման քարտ և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն ունեցող այլ անձի՝ գրանցվելու որպես առցանց լիազոր։

Այդ նպատակով լիազոր անձը ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեներից բացառապես մեկին (ցանկալի է` ըստ բնակության վայրի) պետք է ներկայացնի.

1️⃣ֆիզիկական անձի կողմից լրացված, ստորագրված և սկանավորված դիմում (օրինակելի ձև՝ 1),

2️⃣ֆիզիկական անձի կողմից լիազորին տրված, ստորագրված և սկանավորված լիազորագիր (օրինակելի ձև 2),

3️⃣էլեկտրոնային փոստի հասցեն, որին կուղարկվի հաղորդագրություն՝ նշված հղումով մուտք գործելու համար,

4️⃣ֆիզիկական անձի անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,

5️⃣լիազորված անձի նույնականացման քարտի լուսապատճենը:

Քաղաքացիների ներկայացրած էլեկտրոնային հասցեին ուղարկված հղումով ՀՀ հարկային օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքելուց և առցանց լիազոր գրանցելուց հետո` անհրաժեշտ է գրանցել նաև առցանց օգտվող։ Վերջինս համապատասխան լիազորություններ ստանալով՝ կարող է ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարագիրը (հաշվետվական ձև N 163, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի համար` N 164):

?Դիմումի, լիազորագրի օրինակելի ձևերը և ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության էլեկտրոնային հասցեները կարող եք գտնել այստեղ` https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=6823