Բացել լրահոսը Փակել լրահոսը
90525599_2828039107241798_4873960292301668352_n
A A
Պաշտոնական

«Բանտից հետո կյանքը դժվար է, բայց պետք է առաջ շարժվել և չվհատվել» (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը նախկին դատապարտյալ, այժմ՝ արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի է։

Նա նշում է, որ հասարակությունում վերասոցիալականացման հարցերում մեծ դժվարությունների է բախվել գործատուները չեն ցանկացել աշխատանք առաջարկել՝ տեղեկանալով, որ  նախկինում դատապարտված է եղել։ Հակառակ դժվարություններին՝ նա այժմ աշխատանք է գտել և զբաղվում է սիրած գործով։

«Բանտից հետո կյանքը դժվար է, բայց պետք է առաջ շարժվել և չվհատվել»,- ասում է նկարչուհին։

Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը և կկոտրեն հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը։

Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ