Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Քաղաքապետարանը համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ պաշտպանիչ միջոցներ է տրամադրել

Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ: Ի դեպ, վերոնշյալ ընկերության հետ համայնքն առողջապահական կրթական և ուսուցողական համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացրել այցելուների, բժիշկների, ինչպես նաև մանկավարժների շրջանում

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանն այս օրերին համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ 300լ ձեռքերի ախտահանիչ հեղուկ, 6000 հատ միանվագ ոչ մանրէազերծ խալաթ, 45.000 հատ միանվագ ոչ մանրէազերծ ձեռնոց, ինչպես նաև 20.000 հատ դիմակ է տրամադրել:


Երեւանի քաղաքապետարան