Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախարարը կոչ արեց դեմ քվեարկել Կրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությանն ու լրացմանը (տեսանյութ)

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Փաթեթի հեղինակները «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանն է, «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ից Հարություն Բաբայանը։

Պատգամավորներն առաջարկում են որպեսզի նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվի ոչ միայն անվճար ուսուցման համակարգով, այլև վճարովի։ Կառավարությունը դեմ է նախագծերի փաթեթի ընդունմանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ ամբիոնից կոչ արեց դեմ քվեարկել նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, արձագանքելով նախարարին, ասաց, որ անպայման հաշվի կառնեն նախարարի դիրքորոշումը։