Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատգամավորն առաջարկում է որոշ տարածքներում արգելել գովազդները (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն առաջարկում է որոշ տարածքներում արգելել ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված գովազդները։

Մասնավորապես արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից գովազդները ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երեւան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների։

«Սա քաղաքակրթական հարց է նաև, որպեսզի մենք մեր քաղաքը չաղտոտենք»,- շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսնայութում։