Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զոհրաբ Մնացականյան
A A
Պաշտոնական

Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում գրառում է արել, որում նշվում է.

«Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի՝ կորոնավիրուսին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ էր արել բոլոր երկրներին դադարեցնել ռազմական գործողությունները եւ միասնաբար պայքարել  կորոնավիուսի դեմ։