Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեր օրենքի նախագիծը չի կարող աշխատել․ Իմքայլականը՝ Անի Սամսոնյանին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը վերապահումներ ունի ԼՀԿ-ական Անի Սամսոնյանի հեղինակած նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է՝ ավագանին հավանի համայնքին տրված նվիրատվությունը, նոր ընդունի, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությանը, որը կձևակերպվի գաղտնի գրիֆով։

«Նվիրաբերությունը կարող է լինել միակողմանի գործարք։ Ես միակողմանի կարող եմ նվիարբերել գույք, այդ թվում նաև համայնքին, հանրօգուտ նպատակներով՝ այլ տնտեսվարող սուբյեկտներին։ Հիմա, եթե ես միակողմանի նվիարաբերում եմ, այս օրենքը ընդունեցինք, ինչպե՞ս է ավագանին մինչև իմ նվիարբերության գործարք կատարելը, որոշում կայացնելու, որովհետև գործարք կատարելը նվիրաբերություն է, ես գումար եմ ուզում փոխանցեմ համայնքին, փոխանցեցի, մինչև այդ համայնքը դրա մասին չգիտի։ Ինչպե՞ս է ավագանին մինչև իմ գումարի փոխանցումը որոշում կայացնելու, ես փոխանցե՞մ, թե՞ ոչ»,- հարց ուղղեց պատգամավորն ու իր իսկ հարցին պատասխանեց, թե գործող օրենքի համաձայն՝ նվիրաբերությունից հետո, այդ թվում համայնքը կարող է հրաժարվել այդ գործարքից։

«Հիմա Դուք կամ պետք է գնաք․ Քաղաքացիական օրենսգիրքը ամբողջությամբ փոխեք, ոչ թե միայն համայնքների վերաբերյալ ասեք, որ նվիրաբերությունը չի կարող լինել միակողմանի գործարք, ըստ այդմ՝ դա կարող է լինել երկկողմանի գործարք, նոր Ձեր օրենքի նախագիծը կաշխատի։ Կամ, եթե Դուք չփոխեք, Ձեր օրենքի նախագիծը չի կարող աշխատել»,- նկատեց Նիկոլայ Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։