Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արդեն ձեռք են բերվել այն բոլոր դեղամիջոցները, որոնք փորձարարական նպատակով աշխարհում կիրառվում է. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Այս պահի դրությամբ առկա է կորոնավիրուսի 235 դրական թեստ, որոնց մի մասը դեպքեր են, որոնք նույնիսկ գանգատ չեն ունեցել. նշում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝հույս հայտնելով, որ վաղը մեկուսացված քաղաքացիներից 50 հոգուց ավելին դուրս կգրվեն:

Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահին 6 քաղաքացիներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում : Թոքաբորբով հիվանդներից ոչ բոլորը ունեն ինտեսիվ թերապիայի և միջամտության կարիք:

Նախարարը տեղեկացրեց, որ արդեն ձեռք է բերվել և կիրառվում են այն բոլոր դեղամիջոցները, որը փորձարարական նպատակով աշխարհում այժմ կիրառվում է, սակայն դեռևս ապացուցված չէ, թե որ դեղն է բուժում՝ նա նաև նշեց, որ այս ընթացքում նաև մի քանի հիվանդանոցների վերազինում է իրականացվում, քանի որ 500-600ից ավել մահճակալ ձեռք բերելու անհրաժեշտություն կար:

Արսեն Թորոսյանը կոչ արեց մնալ տանը՝ խստորեն պահպանելով բոլոր բոլոր սահմանված կանոնները: