Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess havaknord
A A
Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշար. Յան Նեպոմնյաշչին մեծացրեց իր առավելությունը

Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 6-րդ տուրի հանդիպումները

Միանձյա առաջատար Յան Նեպոմնյաշչին սպիտակներով հաղթեց Դին Լիժենին և էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը: Երկրորդ տեղում ընթացող Մաքսիմ Վաշյե-Լագրավն անչափ լարված պայքարում ոչ-ոքի խաղաց Վան Հաոյի հետ:

Մրցաշարի ֆավորիտ Ֆաբիանո Կարուանան ու Ալեքսանդր Գրիշչուկը բոլորից շուտ հասկացան, որ չեն կարող հասնել հաղթանակի և հաշտություն կնքեցին 54-րդ քայլից հետո:

Բոլորից երկար տևեց Կիրիլ Անդրեենկո – Անիշ Գիրի պարտիան: Այն ավարտվեց ուղիղ 100-րդ քայլին՝ սևերով հանդես եկող նիդեռլանդցի շախմատիստի հաղթանակով:

Այդպիսով, վեց տուրից հետո աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է Յան Նեպոմնյաշչին: Նրանից մեկ միավորով ետ է մնում Մաքսիմ Վաշյե-Լագրավը, 1,5-ով՝ Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Վան Հաոն և Անիշ Գիրի:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ մարտի 25-ին տեղի կունենա առաջին շրջանի վերջին տուրը: