Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ինչպե՞ս պահպանել նորմերը, եթե ջրի հերթում ես կամ տանը ջուր չկա․ իրավիճակը Մղարթում (տեսանյութ)

Լոռու մարզի Մղարթ գյուղի ակումբում օրվա տարբեր ժամերին միշտ բազմամարդ է եղել։ Այսօր սակայն այն դատարկ է։ Մարդիկ շփումներից խուսափելով մեկուսացել են և միայն անասուններին են խնամում։ 

Բայց տնից դուրս չգալ միշտ չէ, որ ստացվում է։ Ջուրը, որ կենցաղում ամենաանհրաժեշտն է՝ դրսից են բերում։ Այդ պատճառով էլ գյուղի երեք աղբյուրների մոտ կուտակումներ ու հերթեր են լինում։ Մարդիկ ստիպված են երկար կանգնել հերթում, որովհետև տեղումների պակասով պայմանավորված աղբյուրների ջուրը բարակել է։

Մանրամասները՝ «Անկյուն +3» ՀԸ տեսանյութում