Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախ
A A
Պաշտոնական

Երկու ամիս վճարում չկատարելու դեպքում տուգանք չի հաշվարկվի․Արցախի ներդրումային հիմնադրամ

Արցախի ներդրումային հիմնադրամի հայտարարությունը

?Կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակով պայմանավորված, Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.

 Ընդունվել է որոշում, որի համաձայն շահառուների կողմից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հերթական վճարումները չիրականացնելու դեպքում, այդ գումարները չեն համարվելու ժամկետանց և չեն հաշվարկվելու տուժանքներ: Նշված ժամկետի ավարտից հետո շահառուներին կտրամադրվեն նոր վճարման ժամանակացույցեր՝ չվճարված գումարները բաշխելով պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա:
Անհրաժեշտության դեպքում համագործակցող ֆինանսավարկային կազմակերպություններին կտրամադրվի համաձայնություն` հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկերի վերակառուցման (մարումների հետաձգման) համար:

?Կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվում են հետևյալ աշխատանքները.
 Մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը դադարեցվել է հիմնադրամի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահառուներից նոր հայտերի ընդունման և վերահսկողության բաժնի աշխատողների կողմից փաստացի այցելությունների գործընթացները:
 Հիմնադրամի տարածքում ապահով աշխատանքի կազմակերպման համար գրասենյակի տարածքը պարբերաբար օդափոխվում և ախտահանվում է հատուկ միջոցներով, աշխատողների և հաճախորդների համար ապահովվում է պաշտպանիչ դիմակներ կրելու հնարավորություն, աշխատակիցների և հաճախորդների համար ձեռքերի ախտահանման համար տեղադրվել են ալկոգելի տարաներ, սահմանափակվել է հաճախորդների մուտքը տարածք:
 Հիմնադրամի աշխատակիցների մի մասի (նախադպրոցական ու դպրոցական տարիքի և հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարեկան, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող) համար ապահովվել է աշխատանքների հեռավար իրականացման հնարավորություն:
 Տեղադրվել և թեստավորվում է տեսախորհրդակցությունների անցկացման համակարգ:
 Մշակվում է էլեկտրոնային հայտերի ընդունման և հեռավար խոհրդատվությունների համակարգի ներդրման մեխանիզմ: