Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world
A A
Սպորտ

Ուղիղ. Նեպոմնյաշչի - Դին Լիժեն, Գրիշչուկ – Կարուանա. շախմատի հավակնորդների 6-րդ հանդիպումը (տեսանյութ)

Շախմատի հավակնորդների մրցաշարում, որը շարունակվում է ռուսական Եկատերինբուրգ քաղաքում, այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի միանձնյա առաջատար Յան Նեպոմնյաշչին սպիտակներով կմրցի Դին Լիժենի հետ: Շախմատիստներին այժմ բաժանում է 1,5 միավոր:

Երկրորդ տեղում ընթացող Մաքսիմ Վաշյե-Լագրավը կհանդիպի Վան Հաոյի հետ: Նրանք վաստակել են համապատասխանաբար 3 և 2,5 միավոր:

Մրցաշարի ֆավորիտ Ֆաբիանո Կարուանայի մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է, որն իր բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի:

Հանդիպումները կմեկնարկեն ժամը 15:00-ին: Պարտիաների ուղիղ եթերը՝ ստորև.