
Բասկետբոլի Ազգային Ասոցիացիան 1 մլրդ դոլար կկորցնի
Բասկետբոլի Ազգային Ասոցիացիան եթե չվերսկսի կանոնավոր առաջնությունը և հրաժարվի փլեյ-օֆֆի անցկացումից, ապա կկորցնի մոտ 1 մլրդ դոլար: Այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
ԲԱԱ կանոնավոր առաջնությունը դադարեցվել էր մարտի 11-ին, երբ «Յուտա» թիմի կենտրոնական պաշտպան Ռուդի Գոբերի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Հետագայում դրանով վարակվել են ևս 9 բասկետբոլիստ:
Ասոցիացիայի ղեկավարությունն առաջնությունը դադարեցրել է մեկ ամսով: Այդ ժամկետը լրանալուց հետո այն կքննարկի մրցաշարը վերսկսելու հնարավորությունները և տարբերակները: Ակումբների ղեկավարները հույս են հայտնել, որ հունիս-հուլիս ամիսներին հնարավոր կլինի կարճեցված մրցակարգով որոշել այս տարվա հաղթողին:
Ի դեպ, Ասոցիացիան բասկետբոլիստների աշխատավարձերը լիարժեք կվճարի մինչև ապրիլի 1-ը, որից հետո այն յուրաքանչյուր բաց թողած խաղի համար իրեն կպահի բասկետբոլիստների աշխատավարձի 1 տոկոսը: