Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+Atalanta
A A
Սպորտ

Կորոնավիրուսից Իտալիայում շատ է տուժել «Ատալանտա» ֆուտբոլային ակումբը

Իտալիայի Ա սերիայում հանդես եկող «Ատալանտա» ֆուտբոլային ակումբի չորս աշխատակիցներ մահացել են կորոնավիրուսով վարակվելու արդյունքում: Այդ մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:

Վերջին օրերին իտալական Բերգամո քաղաքում, որը ներկայացնում է «Ատալանտա» թիմը, կտրուկ մեծացել է հիվանդացողների և մահացածների թիվը: Ինչպես նշում է աղբյուրը, այսօր համաճարակից մահացել են ակումբի 30 տարվա սկաուտ Ալբինո Բրոնին և երիտասարդական թիմի մերսող Սևերինո Պոսետին: Մինչ այդ կորոնավիրուսի զոհ էին դարձել երիտասարդական թիմի ևս երկու աշխատակիցներ: Ակումբի նախագահը ցավակցել է մահացածների ընտանիքներին:

Հիմնական թիմի մարզիչներն ու ֆուտբոլիստներն այժմ գտնվում են կարանտինում և ինքնամեկուսացված են: Նրանք առանց հատուկ թույլտվության իրավունք չունեն դուրս գալ փողոց: