Բացել լրահոսը Փակել լրահոսը
hrdeh
A A
Պաշտոնական

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ Րաֆֆու փողոցում գտնվող խալիների կրպակներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Մարտի 22-ին, ժամը 21:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող խալիների կրպակներից մեկում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: