Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ալ․Սպենդիարյանի տուն-թանգարանը խոստանում է անակնկալ էջի այցելուներին

ՀՀ ԿԳՄՍՆ-ի «Տնից՝ թանգարան» նախաձեռնությանը միացել են գործող բոլոր մշակությաին օջախները։ Ծրագրի
նպատակն է ՝առցանց տիրույթն օգտագործել եւ հանրությանը հաղորդակից դարձնել մշակույթին։
Ալ․Սպենդիարյանի տուն-թանգարանը ,ինչպես հանրապետության մյուս մշակութային օջախներ միացել է ծրագրին։
Տուն-թանգարանն առցանց հարթակում իր այցելուներին է առաջարկում «360 stories» ցանցում վիրտուալ
շրջայցը,որից հետո այցելուները կարող են մասնակցել « Գտիր ցուցանմուշ» ինտելեկտուալ խաղին, ինչպես նաեւ
արժանանալ թանգարանի կողմից անակնկալի։

Թանգարանի էջի այցելուներն արդեն հավատարիմ կերպով հետեւում են «Բացահայտենք թանգարանը» էջին,որը
այցելուներին է ներկայացնում թանգարանում առկա ցուցանմուշները, ինչպես նաեւ նրաց հետ կապված փոքրիկ
պատմություններ։

«Ոգեշնչող ակնթարթներ»․այս խորագրի ներքո կարելի է ընթերցել գեղեցիկ
պատմություններ,իրադարձություններմ որոնք կապված են կոմպոզիտոր Ալ․Սպենդիարյանի հետ։
Երաժշտասերների համար թանգարանը եւս հետաքրքիր համարներ է պատրաստել։ Կոմպոզիտորի
ստեղծագործություններից, արդեն մշակվել է 30 երաժշտական համար ,որոնք մեկ ամսվա ընթացքում կներկայացվի
հանրությանը: Այսքանով թանգարանի ծրագրերը չեն սահմանափակվում։

Տուն-թանգարանի աշխատակազմը մշակում է ժամանցային այլ ծրագրեր որոնք լինելու են ե՛ւ ուսուցողական , ե՛ւ
ժամանցի անցկացման հիանալի տարբերակ։ Հավելենք նաեւ,որ տուն-թանգարանը ներգրաված միջթանգարանային
ծրագրերու