Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ. Արսեն Թորոսյանը ներկայացրեց վերջին տվյալները (տեսանյութ)

Հաստատված 190 դեպքից  մեծ մասի առողջական վիճակը բավարար է, միայն 14-ի մոտ առկա է թոքաբորբ ,որոնցից  6 անձ կարիք ունի ինտենսիվ թերապիայի. այս մասին տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով թոքաբորբ ունեցող 6 քաղաքացիները այժմ գտնվում են Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ ստանալով  համապատասխան բուժում: Սակայն նրանց արհեստական շնչառություն չի միացված, քանի որ նրանց վիճակը գնահատվում է կայուն:

«Կորոնավիրուսային հիվանդությունը բարդանում է խրոնիկական հիվանդություններ ունեցող և տարիքով բարձր անձանց մոտ և այս 6 քաղաքացիների մոտ կա հարակից հիվանդոթյուններ, դրա համար կարիք ունեն ինտենսիվ թերապիայի: Մյուս քաղաքացիները, հատուկ բուժում չեն ստանում, ստանում են միայն ջերմիջեցնողներ՝ գտնվելով բժիշկների հսկողության տակ»:

Արսեն Թորոսյանը նշեց, որ շուտով կլրանա մեկուսացված քաղաքացիների 14 օրը և թեստ իրականացնելուց հետո հավանաբար նրանք դուրս կգրվեն: Նախարարը հույս հայտնեց, որ այն քաղաքացիները, որոնց վարակի 14 օրը լրացել է, ևս թեստավորումից հետո բացասական պատասխանի դեպքում դուրս կգրվեն:

Նախարարը նշեց, որ բուժում իրականացվում է մի քանի հիվանդանոցներում, որոնք  հագեցվում են վերակենդանացման  բաժանմունքներով ՝ պատշաճ բուժօգնություն իրականացնելու համար: