Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այսօր Ջրային պաշարների համաշխարհային օրն է

 Մարտի 22-ը, Ջրի համաշխարային օրն է, որը ՄԱԿ-ի որոշմամբ 1993 թվականից ամեն տարի նշվում է բոլոր մայրցամաքներում, դրանով իսկ կարևորելով ջրի դերը մեր կյանքում: Նույն նպատակով այդ օրն անցկացվող միջոցառումները յուրաքանչուր անգամ նվիրված են լինում առանձին թեմայի: 2020-ին այն կրում է «Ջուրը եւ կլիմայի փոփոխությունը» վերնագիրը, ցույց տալու համար ջրի և կլիմայի սերտ փոխկապակցությունը:

     Իրոք դա այդպես է: Կլիմայի փոփոխություններով պայմանավորված հողագնդի անապատացումը առաջանում է տարեկան 10 կմ արագությամբ: Ջուրը ներկայումս վերածվել է երկրագնդի ամենաարժեքավոր ռեսուրսի, որը մենք դատապարտված ենք օգտագործել խնայողաբար ու հնարավորինս արդյունավետ:

     Հետևաբար, հարկ է հավասարակշռել հասարակության բոլոր շերտերի կարիքները, որպեսզի ամեն մի բնակիչ, անկախ քսակից պարունակությունից ու սոցիալական դիրքից, բավարար քանակությանբ կյանքի աղբյուր հանդիսացող ջուր ունենա:

     Այստեղ Հայաստանը բացառություն չէ: Գործի հաջողությունն էլ զգալիորեն կախված է նաև մեզանից՝ մատակարարներից ու սպառողներից, ու մեր սերտ համագործակցությունից, որի ուղղությամբ և շարժվում է Հայաստանի խմելու ջրի միակ օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը:

 

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ