Բացել լրահոսը Փակել լրահոսը
samoizolyaciya
A A
Հասարակություն

«Հայաստանից ժամանած 30 հոգին տեղավորվել են Ախալցիխեի հյուրանոցներում». Jnews.ge

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետնների բնակիչները, որոնք այսօր՝ մարտի 21-ին Վրաստան են մուտք գործել Հայաստանից՝ «Նինոծմինդա» անցակետով և ամբողջ օրը սպասել են վրանում, մնացել են Սամցխե-Ջավախքում: Ախալքալաքի քաղաքապետարանից տեղեկացրին, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են Ախալցիխեի հյուրանոցներում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Jnews-ը, «Նինոծմինդա» մաքսակետում Վրաստանի 30 քաղաքացիները, որոնք այսօր վերադարձել են Հայաստանից, առավոտվանից վրանում սպասում էին, թե երբ են գալու և իրենց տեղափոխելու կարանտինային գոտի:

Այսօրվանից սկսած` Վրաստան մուտք գործած մարդկանց կարտինային ռեժիմի տեղափոխումը պարտադիր է դարձել` անկախ այն բանից, թե որ երկրից են նրանք մուտք գործել: Արդյունքում, չկային բավարար հիվանդանոցներ, կենտրոններ և հյուրանոցներ, որոնք մինչ այժմ հայտարարված էին որպես կարանտինային գոտիներ: Սամցխե-Ջավախքում հյուրանոցները սկսել են վերածել կարանտինային գոտիների:

Ավելի վաղ Ախալքալաքի  Հանրային առողջապահության կենտրոնից-ից մեզ հայտնել էին, որ 16 հոգի` Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները, տեղափոխվելու են Բաթումի՝ կարանտինային գոտի, սակայն այդ մարդիկ չեն տեղափոխվել Բաթումի: Նրանց տեղափոխել են Ախալցիխեի հյուրանոցներ: Այս պահին տեղափոխվում է 6 հոգուց բաղկացած վերջին խումբը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ բոլորը կտեղավորվեն Ախալցիխեի լավագույն հյուրանոցներում:

«Դա արվում է բոլորի առողջության համար: Այս մարդիկ կտեղավորվեն լավագույն սպասարկում ունեցող հյուրանոցներում: Պարտադիր չէ, որ նրանք վարակակիր լինեն, դա արվում է կանխելու նպատակով: Նրանք այնտեղ 14 օր կանցկացնեն և եթե նրանց մոտ վիրուս չհայտնաբերվի՝ կգնան իրենց տներ», – ասում է Արմեն Մառանգոզյանը:

Jnews.ge