Բացել լրահոսը Փակել լրահոսը
մեղու
A A
Մարզեր

Շիրակի մարզում մեղվի խայթոցից տղամարդ է մահացել

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Բագրավան գյուղական բնակավայրում մարտի 21-ին մեղվի խայթոցից մարդ է մահացել:

55-ամյա տղամարդը բակում կանգնած է եղել, երբ մեղուն խայթել է կոկորդի շրջանում: Մինչ շտպբուժօգնության ավտոմեքենայի դեպքի վայր հասնելը տղամարդն արդեն մահացած է եղել:

Մեղվապահությամբ զբաղվել է տուժածի հարեւանը:

Ազգականները պատմել են, որ Բագրավանի բնակիչը ալերգիա է ունեցել, գրպանում էլ միշտ դեղորայք է պահել, սակայն վերջին դեպքի ժամանակ նա չի հասցրել դեղորայքն ընդունել:

Այդ մասին <<Ցայգ>> հեռուստաընկերության <<Այսօր>> լրատվականին հաղորդել է Բագրավանի վարչական ղեկավար Արտյոմ Պետրոսյանը