Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Սանասարյան
A A
Պաշտոնական

«Արսեն Թորոսյանն ինձ անձնական վատություն է արել, բայց այս օրերին պատրաստ եմ սատարել»․ Դավիթ Սանասարյանի գրառումը

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մի անգամ ևս օրինակով գրում եմ, որ ճգնաժամային ու ճակատագրական պահերին տարաձայնությունները պետք է մի կողմ թողել։

Շատերդ գիտեք, որ Արսեն Թորոսյանն ինձ անձնական վատություն է արել, ու բացասական վերաբերմունքս հայտնի է բոլորիդ, բայց այս օրերին, եթե մի բանով կկարողանամ օգնել այդ թվում Թորոսյանին, որ այս վիճակից դուրս գանք, պատրաստ եմ սատարելու անմնացորդ։ Հրապարակային հայտնում եմ, որ պատրաստ եմ կամավորագրվել ցանկացած գործ անելու համար. իմ հետ կապնվելու բոլորը ձևերը գիտեք։

Իմ անձնական շահից առավել է մեր պետական շահն ու մեր քաղաքացիների անվտանգությունը. չեմ ուզում, որ Իտալիայի օրինակի մի փոքր մասը մեր երկրում լինի։

Այս իրավիճակից ելքը մեկն է. համագործակցություն, փոխօգնություն և կանոնների պահպանում։

Խնդրանքս բոլորին է ուղղված. եկեք միասին հաղթահարենք ու չսպասենք փրկիչների։

Սիրում եմ բոլորիդ
#ՈչԱտելությանը #ՀանունՍիրո#ՀանունԲոլորի, ինչպես նաև #ՄնաՏանը»։