Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Պաշտոնական

133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ․ խոսնակ

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

«27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ այսօրվա տվյալներով՝ կորոնավիրուսի հաստատված թիվը 160 է։

Նախօրեին՝ մարտի 20-ին, հաստատվել է 24 նոր դեպք։