Բացել լրահոսը Փակել լրահոսը
cenzura
A A
Հասարակություն

Հայաստանը, Ռումինիան ու Հոնդուրասը. ո՞ր երկրներում է արտակարգ դրությունը

Ինչպես հայտնի է, մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրում հայտարարեց արտակարգ դրություն՝ պայմանավորված Նոր կորոնավիրուսի պանդեմիկ տարածման հետ: Որոշմամբ սահմանափակվեցին մի շարք իրավունքներ, այդ թվում` խոսքի ազատությունը: Մարտի 19-ի որոշմամբ գրաքննությանը վերաբերող հատվածը որոշակիորեն փոփոխվեց:

Առայժմ չքննարկելով որոշմամբ սահմանված գրաքննության հետևանքները (այդ թվում՝ իշխանության տարածած տեղեկատվության նկատմամբ հանրային վստահության առումով), «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց ուսումնասիրել այլ երկրներում Նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությամբ խոսքի ազատության սահմանափակումները:

Այս պահին ուսումնասիրվել է 13 երկիր։ Այս երկրների մեծ մասում արտակարգ իրավիճակի մասին որոշումները կարգավորվում են հրամաններով, որոշումներով և իրավական ակտերով։

Ուսումնասիրված երկրներից միայն Ռումինիայի և Հոնդուրասի արտակարգ դրության մասին որոշումներն են, որ ներառում են գրաքննության մասին կետ (Հոնդուրասին անդրադարձել է նաև CPJ-ին՝ լրագրողների պաշտպանության կոմիտեն)։

Առանց որևէ գրաքննության արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ղազախստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սերբիայում ու Մակեդոնիայում:

Իսկ Պորտուգալիայի դեպքում նույնիսկ ավելին՝ որոշմամբ հատուկ նշվում է արտակարգ դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակման անթույլատրելիության մասին։

Ստորև՝ մարտի 20-ի դրությամբ ուսումնասիրված երկրների ցանկը (որոշումների ամսաթվերով և հղումներով):

 

  1. ԱՄՆ– 13/03/2020
  2. Իտալիա– 31/01/2020
  3. Իսպանիա– 14/03/2020
  4. Ղազախստան– 15/03/2020
  5. Բուլղարիա– 13/03/2020
  6. Ռումինիա– 16/03/2020 (Տես՝ 54-ն իր ենթակետերով`գրաքննության մասին)
  7. Հունգարիա– 11/03/2020 (Տես՝ նաև այստեղ և այստեղ)
  8. Չեխիա– 12/03/2020
  9. Սլովակիա16/03/2020 (Տես՝ նաև սա)
  10. Սերբիա– 15/03/2020
  11. Պորտուգալիա– 18/03/2020 (Տես՝ կետ2-ը, որը հատուկ շեշտում է, որ արտակարգ իրավիճակը չի կարող անդրադառնալ խոսքի ազատության վրա)
  12. Հոնդուրաս– 18/03/2020
  13. Մակեդոնիա– 18/03/2020

Ուսումնասիրությունը շարունակվում է: Ցանկն առավել ամբողջական վիճակում ունենալուն պես՝ կհրապարակենք այն:

 

«Իրազեկ քաղաքացիների միավոևում»