Բացել լրահոսը Փակել լրահոսը
edmon
A A
Քաղաքականություն

«Միանում եմ խմբագիրների հայտարարությանը, սա ոչ իրավաչափ սահմանափակում է մամուլի գործունեության համար».պատգամավոր (տեսանյութ)

Վարչական վարույթը ո՞ր  մարմիններն են իրականացնելու։ ԱԺ արտահերթ նիստին՝ Արդարադատության փոխնախարարից հետաքրքրվեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մեկուսացման և  ինքնամեկուսացման պահանջները խստացնող օրենքների նախագծերի փաթեթին։  

 Փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ Ոստիկանությունն է վարչական վարույթը իրականացնելու։  Էդմոն Մարուքյանը անդրադարձավ նաև պարետատան կողմից ԶԼՄ-ների որոշ հրապարակումներ հեռացնել տալուն։

«Այս օրերին մենք տեսնում ենք, որ պարետատունը սահմանափակումներ է մտցնում՝ խուճապը տարբեր ձևերով մեկնաբանելով։ Օրինակ՝ այ, Ձեր գրառումը խուճապ է հարուցում, և այլն, ու պարտադրում են դրանք հեռացնել, հիմա մարդկանց տուգանելու են։ Կարծում եմ, որ այստեղ էլ որոշակիության խնդիր ունենք, որովհետև սա պրոբլեմ է։ Միանում եմ խմբագիրների հայտարարությանը, որ սա նաև ոչ իրավաչափ սահմանափակում է մտցնում մամուլի գործունեության առումով։ Հիմա այս մասով արդեն տուգանքներ են մտցնում, եթե պարետատունը այս ձևով է շարունակելու, սա շատ մտահոգիչ է»,- ընդգծեց ԼՀԿ ղեկավարը։

Վահե Դանիելյանը, արձագանքելով Էդմոն Մարուքյանին, ասաց.

«Այո, վերաբերում է կորոնավիրուսի  դեպքերին և ինչո՞ւ է սահմանված կորոնավիրուսի դեպքերի արգելքը, սահմանված է, որպեսզի  խուճապ չառաջացնի։ Բայց եթե կա մեկ այլ տեղեկատվություն, որը խուճապային է և  ազգաբնակչության մեջ խուճապ է առաջացնելու,  համադրելով նաև կորոնավիրուսի դեպքերը, ապա, տրամաբանորեն, նման արգելք ևս պետք է լիներ»։