Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ես իմանամ, որ վարակիչ եմ ու գամ ձեզ վարակեմ, դրա անզույշը ո՞րն է․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվում է, թե որքանո՞վ է հիմնավորված 5 տարի ազատազրկում սահմանելը, եթե որևէ մեկը անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում։ ԲՀԿ-ական պատգամավորը այդ որակում է խիստ պատիժ։ Ըստ Վահե Դանիելյանի՝ խոսքը արարքը անզգուշությամբ կատարելու մասին չէ, այլ դիտավորությամբ կատարաված արարքի մասին է։

«Այսինքն՝ մարդը մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը չի խախտում անզգուշությամբ, սակայն հետևանքներն են առաջանում անզգուշությամբ։ Ընդունեք, որ իսկապես հանրորեն վտանգավոր արարք է, երբ անձը մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ գտնվելով և իմանալով, որ ինքը բնակչության համար վտանգավոր վարակիչ հիվանդությամբ է տառապում, կամ հնարավոր է նման հիվանդություն ունի և մեկուսացման ռեժիմը խախտում է, դրանով վտանգելով բնակչության առողջությունը»- ասաց փոխնախարարը։

ԲՀԿ-ական պատգամավորին փոխնախարարի պատասխանը չբավարարեց։

«Ես իմանամ, որ հիվանդ եմ, մտնեմ ձեր մեջ, ասեմ՝ ես չգիտեի, որ ձեզ պիտի վարակեմ, սրա անզգուշությունը ո՞րն է։ Արդյո՞ք, եթե դա մեղքի անզգուշության ձևով է բնութագրվում, դրա համար կարելի է 5 տարի ազատազրկել, ի վերջո մենք դրանով չենք խախտո՞ւմ պատժի նպատակների քրեաիրավական ամրագրումը։ Չէ որ պատժի նպատակը սոցիալական արդարության վերականգնումն է»,- արձագանքեց Գևորգ Պետրոսյանը։

Նշենք, որ Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում լրացում կատարել, որի համաձայն արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարկդանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Մանրամասները՝ տեսանյութում։